ԱԳՆ․ Բանակցում ենք վրաց գործընկերների հետ` Լարսում 140 ՀՀ քաղաքացու խնդրի լուծման շուրջ

ԱԳՆ․ Բանակցում ենք վրաց գործընկերների հետ` Լարսում 140 ՀՀ քաղաքացու խնդրի լուծման շուրջ

PanARMENIAN.Net - ԱԳՆ-ն բանակցում է վրացական կողմի հետ Վերին Լարսի անցակետում մոտ 140 ՀՀ քաղաքացու խնդրին հնարավոր լուծման շուրջ։ Այդ մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Լարսի անցակետում ստեղծված վիճակին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով, նաև օդային ու ծովային ճանապարհներով)։

Նաղդալյանը հայտնել է, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները:

«Քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը: Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ:

ՀՀ քաղաքացիներին կոչ է արվում սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը»,- ասել է խոսնակը։

ԱԳՆ-ն հորդորում է Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, Հայաստան վերադառնալիս, օգտվել օդային հաղորդակցությունից, քանի որ Վրաստանը մարտի 18-ից փակել է մուտքը բոլոր արտասահմանցիների համար։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---