Փաշինյան. Կորոնավիրուսի դեպքերը 41-ով ավելացել են, 1 շաբաթով սահմնափակումները կխստացվեն

Փաշինյան. Կորոնավիրուսի դեպքերը 41-ով ավելացել են, 1 շաբաթով սահմնափակումները կխստացվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 24-ի երեկոյի դրությամբ կորոնավիրուսի 41 նոր դեպք է հաստատվել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 235-ի, որոնցից երկուսն առողջացել են:

Նրա խոսքով՝ նոր դեպքերից մեկը հայտնաբերվել է Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկություններից մեկում, ևս մեկը՝ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում:

«Մեկ շաբաթով, նախնական տվյալներով, պետք է սահմանափակումներ կիրառենք: Մարտի 24-ից կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների ու սրճարանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառայությունների, որոշ շինաշխատնքներ կդադարցվեն, տեքստիլի որոշ արտադրություններ ու թեթև արդյունաբերական մի շարք ընկերությունների աշխատանքը՝ ևս: Մթերքայինները կաշխատեն սովորական ռեժիմով»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կթույլատրվի սննդամթերքի, խմիչքների արտադրությունը, ինչպես նաև ծխախոտի, սանիտարահիգիենիկ նշանակության ապարանքնատեսակների: Փաշինյանի խոսքով՝ դրանցից դուրս մյուս գործունեության տեսակները 1 շաբաթով կարգելվեն:

Փաշինյանը նշել է նաև, որ մարտի 24-ին սպասում են լավ լուրերի, քանի որ մեկուսացված քաղաքացիների մոտ լրանում է կարանտինի 14-րդ օրը, և նախադրյալներ կան, որ նրանց մեծ մասը բացասական թեստ կունենան:

Նրա խոսքով նաև՝ վարակվածներից 26-ը թոքաբորբ ունեն, բայց վիճակը վերահսկելի է: Պացիենտների մեծ մասը ջերմություն չունի:

Վարչապետը կոչ է արել մնալ տանն ու խուսափել բազմամարդ հավաքներից և վտանգավոր շփումներից:

Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջին պացիենտի կնոջ թեստավորումը բացասական արդյունք է տվել:

«Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»,- նշել է նա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---