Մեկուսացման խիստ միջոցներ՝ Մոսկվայոմ․ Կարելի է միայն խանութ կամ դեղատուն գնալ30 մարտի 2020 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում տնային ինքնամեկուսացման ռեժիմ է հայտարարվել՝ անկախ տարիքից։ Այդ մասին ասվում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում։ Մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն է՝ բուժօգնության և կյանքին ու առողջությանը վտանգի։ Թույլատրվում է նաև գնալ աշխատանքի այն անձանց, որոնց դա արտոնվել է, ինչպես նաև գնումների՝ մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև զբոսանքի տանել շանը՝ տնից ոչ ավելի, քան 100 մ շառավղով։ Թույլատրվում է նաև հանել կենցաղային աղբը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Առաջիկայում տնից դուրս գալու համար կպահանջվի հատուկ թույլտվություն, որը կտրվի ըստ Մոսկվայի իշխանությունների սահմանված կարգի։ Տնային ռեժիմը չի արգելում քաղաքացիներին մեկնել քաղաքից կամ ժամանել։ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտների 15%-ը 40 տարեկանից երիտասարդ են։ Ըստ մարտի 29-ի տվյալների` ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված է 1014 մարդ, նրանց 46%-ը՝ 35-ից 64 տարեկան է: Վարակվածների 33,5%-ը 18-34 տարեկան են, 15%-ը՝ 65 տարեկանից ավելի: 5,5%-ը երեխաներ են՝ թեթև ախտանշաններով կամ առանց դրանց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |