22 մլն դրամ բյուջեով դրամաշնորհի մրցույթ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նորարար լուծումներին

22 մլն դրամ բյուջեով դրամաշնորհի մրցույթ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նորարար լուծումներին

PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ նորարարական և արդյունավետ լուծումներ առաջարկող ընկերությունների համար 22 մլն դրամ ընդհանուր բյուջեով մրցույթ է հայտարարել:

Նշվում է, որ մասնակից հայտերի գնահատումն իրականացվելու է 2 փուլով։ Առաջինով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ փուլ են անցնելու հանձնաժողովի կողմից առավելագույն միավորներ ստացած 15 նախագիծը։

Գնահատման չափանիշների և մեխանիզմի վերաբերյալ մանրամասներ ներկայացված են նախարարության կայքում:

Մրցույթի ավարտին լավագույն 5 նախագիծը ներկայացրած ընկերություններին գաղափարների իրագործման նպատակով, տրամադրվելու է համապատասխանաբար 10 մլն դրամ, 5 մլն դրամ, 3 մլն դրամ և 2-ական մլն դրամի չափով գումար:

Հայտեր հնարավոր է ներկայացնել առցանց մինչև 2020-ի ապրիլի 3-ը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---