Նախագահը գերմանացիներին առաջարկել է ՀՀ-ում թոքերի օդափոխության սարքերի համատեղ արտադրությունը դիտարկել31 մարտի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ տեսակապով զրույցի ժամանակ գերմանական կողմին առաջարկել է դիտարկել Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը: Հանրապետության նախագահը և դեսպանը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, դրա կանխարգելման, հաղթահարման և բուժման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։ Անդրադարձ է եղել նաև ATOM նախագահական նախաձեռնությանը և դրա շրջանակում համատեղ ծրագրերին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ թեմայով քննարկումներ է ունեցել գերմանական մի շարք գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև խոշոր ընկերությունների, մասնավորապես Siemens-ի հետ: Ծրագրի նպատակն է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ Հայաստանում զարգացնել արհեստական բանականությունը: Նախագահ Սարգսյանն իր ողջույններն ու բարեմաղթանքն է փոխանցել նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին՝ հույս հայտնելով, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսված նրա պաշտոնական այցը Հայաստան կկայանա: Այս առնչությամբ դեսպանը նշել է, որ նախագահ Շտայնմայերի այցն օրակարգում է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |