Քիսինջեր․ Քաղաքական և տնտեսական քաոսը կարող է ազդել մի քանի սերնդի վրա10 ապրիլի 2020 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի առաջացրած քաղաքական և տնտեսական քաոսը կարող է սերունդների տևողություն ունենալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի՝ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում։ Կորոնավիրուսի պանդեմիան նախկին դիվանագետը մեծ սպառնալիք է համարում՝ աննախադեպ իր մասշտաբով և գլոբալ բնույթով, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ 96-ամյա գործչի՝ մարդկության երջանկությունն ու ազգերի բարգավաճումը հնարավոր են միայն կառավարությունների հանդեպ մարդկանց վստահության դեպքում։ Հենց իշխանությունները «պետք է կանխատեսեն գալիք արհավիրքները, հաղթահարեն դրանք, իսկ հետո վերականգնեն կայունությունը»։ Քիսինջերը նշել է նաև՝ պանդեմիայի ավարտից հետո կառավարական ինստիտուտներից շատերը ձախողման կդատապարտվեն։ Ըստ նրա՝ հարկավոր է ոչ միայն պայքարել կորոնավիրուսի դեմ, այլև արդեն աշխատել «հետվիրուսային» համաշխարհային կառուցվածքի վրա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |