Apple-ն ու Google-ն աշխատում են պանդեմիային հետևելու համակարգի վրա11 ապրիլի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Apple-ն ու Google-ն աշխատում են կորոնավիրուսի պանդեմիային հետևելու համակարգի վրա՝ այն գործելու է իրենց սմարթֆոններում Bluetooth-ի հիման վրա։ Ընկերությունները հայտարարել են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխող համատեղ նախաձեռնության մեկնարկի մասին՝ դա Android-ի և iOS-ի համար նախատեսված միասնական համակարգ է։ Այն գրանցվելու է Bluetooth-ի միջոցով, եթե 2 սմարթֆոն իրարից բավականին մոտ են հայտնվել, և հիշելու է այդ կոնտակտները, գրում է DTF-ը։ Եթե օգտատերերից մեկը հայտնի, որ իր մոտ Covid-19 է հայտնաբերվել, ապա այդ մասին կզգուշացվեն բոլոր նրանք, ովքեր կարող էին նրանից վարակվել։ Անձնական տեղեկությունների արտահոսքը նվազագույնի հասցնելու համար սարքերը միայն անանուն «բանալիներ» կփոխանակեն, որոնք փոխվում են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։ Տվյալների բազայում կպահպանվեն միայն այն «բանալիները», որոնց միջև շփում է եղել։ Ընդ որում, օգտատերերը պետք է համաձայնություն տան, որպեսզի նման փոխազդեցությունները վերահսկվեն։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |