Գիտնականներ․ Սոցիալական հեռավորություն պահելու ռեժիմը կարող է տևել մինչև 2022-ը

Գիտնականներ․ Սոցիալական հեռավորություն պահելու ռեժիմը կարող է տևել մինչև 2022-ը

PanARMENIAN.Net - Սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմն աշխարհում կարող է շարունակվել մինչև 2022 թվականը, նշվում է Հարվարդի համալսարանի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է Science ամսագրում։

Սոցիալական հեռավորություն պահելու արագ չեղարկումը կարող է կորոնավիրուսի վարակի պիկը շեղել կամ հանգեցնել դրա տարածմանը։ Նման եզրահանգման հետազոտողներն եկել են՝ ուսումնասիրելով պանդեմիայի համակարգչային մոդելավորման արդյունքները։ Նշվում է, որ խստորեն պահպանվող սոցիալական հեռավորությունը կարող է կրճատել վիրուսի տարածումը։

Այդպես եղել է 2003-ին SARS-CoV-1-ի դեպքում, գրում է Forbes-ը։

Սակայն, հետազոտողները նաև ընդգծում են, որ նման սցենարը կորոնավիրուսի դեպքում կարող է չաշխատել, քանի որ աշխարհում 2 մլն-ից ավելի մարդ է վարակվել վիրուսով։ Գիտնականների կարծիքով՝ վարակն ավելի շուտ կդառնա այնպիսին, ինչպիսին սովորական գրիպն է, և դրա բռնկումները կլինեն սեզոնային։

Գիտնականները գնահատել են նաև սոցիալական հեռավորության ազդեցությունը հիվանդության ընթացքի վրա։ Բոլոր սցենարների դեպքում սոցիալական հեռավորության մոդելավորման չեղարկումը բերել է վարակի բռնկման։

Նշվում է, որ աշնանը հնարավոր է կորոնավիրուսի համաճարակի նոր բռնկում՝ հաշվի առնելով, որ վիրուսը տարածվում է ցուրտ եղանակին։ Եվ որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակի տարածման մեծ տեմպից, սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր է «պետք գա» մինչև 2022-ը, մինչ կավելանան հիվանդանոցների կարողությունները կամ կստեղծվի վարակի դեմ պատվաստանյութ։

Ապրիլի 16-ի դրությամբ աշխարհում 2 մլնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Աշխարհում հայտարարված է կորոնավիրուսի պանդեմիա։

Photo: David Ramos / Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---