ԱԳՆ․ ՀՀ-ն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը

ԱԳՆ․ ՀՀ-ն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ-ն սերտորեն կգործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի արցախցիների ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման։

«Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրել է իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին: Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն վստահություն է հայտնել, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը:

Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ձայների 88 %-ով ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---