Շենգեն վիզայի համար դիմողները, հնարավոր է, կորոնավիրուսի թեստ հանձնեն

Շենգեն վիզայի համար դիմողները, հնարավոր է, կորոնավիրուսի թեստ հանձնեն

PanARMENIAN.Net - Շենգենյան գոտու երկրները կարող են նոր պահանջներ ներկայացնել վիզայի համար դիմողներին, հնարավոր է նաև, որ պահանջվի կորոնավիրուսի թեստ հանձնել, հայտնում է Schengenvisainfo.com-ը։

Համաձայն հրապարակման՝ Շենգենյան գոտու սահմանները կարող են փակ մնալ մինչև սեպտեմբեր։ Նշվում է, որ երբ պանդեմիայի ռիսկերը նվազեն և Շենգեն գոտին կվերադառնա սովորական կյանքին, պետությունները կարող են լրացուցիչ փաստաթղթեր պահանջել, որոնք կառնչվեն նաև վիզայի համար դիմողի առողջական վիճակին։

Բացառված չէ, որ Շենգեն գոտի ճանապարհորդողից կարող է պահանջվել մեկնումից անմիջապես առաջ կորոնավիրուսի նոր թեստ հանձնել՝ համոզվելու համար, որ նա վարակված չէ։

ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հայտնաբերման և դրա զանգվածային հասանելիության դեպքում, վիզայի համար դիմողներից կարող է պահանջվել նաև պատվաստում անցած լինելը հավաստող փաստաթուղթ, եթե վիրուսը ակտիվ մնա։

Ավելի վաղ ԵՄ-ն արդեն կոչ է արել սահմանները փակել մինչև մայիսի կեսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտնել էր, որ Շենգեն գոտի մուտքը հնարավոր է սահմանափակվի մինչև սեպտեմբեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---