ԱԳՆ․ ԼՂ կարգավորման փուլային տարբերակի որևէ հղում կամ ակնարկ չկա

ԱԳՆ․ ԼՂ կարգավորման փուլային տարբերակի որևէ հղում կամ ակնարկ չկա

PanARMENIAN.Net - 2019-ի ապրիլի 15-ին ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարիների հանդիպման արդյունքները ձևակերպվել են նրանց և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։ Նա հավելել է, որ 2019-ի ապրիլին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը նոր նախագծեր էին ներկայացվել, որոնք այժմ ակտիվ քննարկվում են։ Լավրովի խոսքով՝ այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցում, ըստ որի՝ առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ մերձակա մի քանի շրջանի ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում։

Ըստ Նաղդալյանի՝ Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը:

Ապրիլի 23-ին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ տարածքային զիջումներն ուղիղ ճանապարհ են ոչ միայն դեպի Արցախի, այլ նաև ՀՀ անվտանգության համակարգի կործանում։ Ըստ Մայիլյանի՝ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի շահերը պետք է ներկայացնեն Արցախի պաշտոնատար անձինք, ովքեր ժողովրդի կողմից համապատասխան մանդատ են ստացել, իսկ «ՀՀ-ն, իր կողմից, կշարունակի պաշտպանել ԱՀ շահերը միջազգային ասպարեզում և ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հանդիպումներում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---