«Ավրորայի» հերոսների անունները հայտնի են

«Ավրորայի» հերոսների անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Հայտնի են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ «Ավրորա» մրցանակի 2020-ի հերոսների անունները: Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ առցանց քննարկման ժամանակ նրանց ներկայացրել է մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Արա Դարզին:

«Ավրորայի» հերոսների թվում են Սոմալիից Ֆարթուն Ադանն ու Իլվեդ Էլմանը, որոնք պայքարել են կանանց իրավունքների համար, Կոնգոյից Անժելիկա Նամայկան, որը կազմակերպել է օգնություն փախստականներին, այդ թվում՝ 22.5 հազար կնոջ, Սոֆի Բոն և Կլաուս Վոգելը, որոնց հիմնադրած SOS կազմակերպությունն օգնել է 30,0000 փախստականի Միջերկրական ծովում, Աֆղանստանից Սակինա Հակուվին, որն օգնել է 16 մլն աֆղանցու և պակիստանցու, հիմնականում կանանց, ստանալ կրթություն:

«Ավրորա» մրցանակը $1 մլն է: Մարդասիրական նախաձեռնությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Այն նպատակ ունի 8 տարի շարունակ 2015-2023-ն (ի հիշատակ 8 տարի տևած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն համաշխարհային նախագծերի, որոնք կբարելավեն առավել կարիքավորների կյանքը: «Ավրորան» Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի ու Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---