Մոսկվայում վերջին 6 օրում կորոնավիրուսի վարակման ամենացածր ցուցանիշն է

Մոսկվայում վերջին 6 օրում կորոնավիրուսի վարակման ամենացածր ցուցանիշն է

PanARMENIAN.Net - Մոսկվայում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 2220 նոր դեպք է գրանցվել, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 6 օրում։

Քաղաքում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 50,646, կորոնավիրուսի վերահսկման օպերատիվ շտաբի տվյալները փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Օրական կտրվածքով կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը գրանցվել է ապրիլի 19-ին, երբ հաստատված դեպքերը քաղաքում 3570-նն էին։

Ապրիլի 23-ին Մոսկվայում գրանցվել է վարակման 1959 դեպք, ապրիլի 24-ին՝ 2957, ամսի 25-ին վարակի 2612 դեպք է հաստատվել։ Ցուցանիշը գրեթե նույն կերպ պահպանվել է մինչև ապրիլի 28-ը, այդ օրը քաղաքում վարակակիրների թիվը հասել է 3075-ի։

Համաձայն տվյալների՝ Մոսկվայում վիրուսից վերականգնվել է 4610 մարդ, 546 հոգի մահացել է։

Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3․1 մլն-ը։ ՌԴ-ում վարակակիրների թիվը մոտենում է 100,000-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---