ԱՄՆ նոր վարչակազմի անդամների մեծամասնությունը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նոր վարչակազմի անդամների մեծամասնությունը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: «Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ են հանդիսանում Կենտրոնական Տեղեկատվական Վարչության (ԿՏՎ) ղեկավարի պաշտոնի թեկնածու Լեոն Պանետտան, ներքին գործերի ապագա նախարար Քեն Սալազարը, աշխատանքի նախարարի պաշտոնի թեկնածու Հիլդա Սոլիսը եւ տրանսպորտի նախարարի պաշտոնի թեկնածու Ռեյ Լահուդը»,- նշել է Չուլջյանը:



Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի ակտիվ պաշտպաններ են հանդիսանում ԱՄՆ Ներակայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը, արտաքին գործերի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը եւ արտաքին հարաբերությունների գծով Սենատի հանձնաժողովի ներկայիս նախագահ Ջոն Քերրին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---