ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3392-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 79-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 1 դեպք է գրանցվել կորոնավիրուսից, ևս երկու՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 46 դեպք կա, այլ պատճառով՝ 17։

Ապաքինվել է ևս 34 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1359 է։ Փաստացի բուժվողների թիվը 1970 է։

Մեկ օրում թեստավորվել է 971 մարդ, ընդհանուր առմամբ՝ 32,561 անձ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համարԱռողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---