Հայրապետյանը՝ ԶԼՄ-ների օրենքի մասին․ Նոր ու գործուն մեխանիզմներ են պետք, ՀՀ-ում որևէ կայք չի փակվի

Հայրապետյանը՝ ԶԼՄ-ների օրենքի մասին․ Նոր ու գործուն մեխանիզմներ են պետք, ՀՀ-ում որևէ կայք չի փակվի

PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքներին հաջոդրելու է ԶԼՄ-ների մասին օրենք, սակայն ՀՀ-ում չի կարող լինել իշխանություն, որ որևէ կայք կփակի, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նրա՝ լրատվական դաշտում պետք է լինեննոր և գործուն մեխանիզմներ՝ հավասար և արդար բոլորի համար։ Պատգամավորի խոսքով, անկախ օրենսդրական նոր նախաձեռնությունից, ՀՀ-ում կարևոր անելիք կա մեդիագրագիտության ոլորտում։

Ըստ Հայրապետյանի՝ մեդիագրագիտությունը պետք է լուծի այն խնդիրը, որի առջև ՀՀ քաղաքացին է կանգնած, երկրում պետք է լինեն իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ, որոնք կտարբերեն կեղծիքը, մանիպուլյացիան ու դեմագոգիան։

Հայրապետյանը հայտնել է, որ նախկինում առանձին գերատեսչություններ ունեցել են գործընկեր լրատվամիջոցներ, որոնք լուսաբանել են պաշտոնյաների կատարած աշխատանքը, ինչի համար նախարարությունները գումար են վճարել ԶԼՄ-ին։

«Ես երկու մասի կբաժանեմ դրանք. առաջինը, որ պրոֆեսիանալ կերպով կատարում էին իրենց աշխատանքը և լուսաբանում էին տվյալ նախարարին, և երկրորդ կատեգորիան՝ ԶԼՄ-ները պետական բյուջեից գումար էին ստանում լռության դիմաց։ Սա հստակ մշակված, տարիներ շարունակ գործող պրակտիկա է եղել մեր երկրում»,- հայտարարել է պատգամավորը։

Հայրապետյանն ասել է, որ 2018-ի մայիսին սփյուռքի նախարար նշանակվելու երկրորդ օրը հանձնարարել է վերլուծություն իրականացնել, ինչից հետո որոշել է, որ երկրորդ խմբի լրատվամիջոների հետ գործակցություն չպետք է լինի։

«Փաստորեն տարիներ շարունակ պետբյուջեի հաշվին առանձին պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ վճարել են, որ այս կամ այն լրատվամիջոցը վատ վերնագրով ու բովանդակությամբ նյութեր չգրի իր կամ մերձավորների մասին»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ նախկինում իր ղեկավարած գերատեսչության օրինակով կարող է ասել, որ խոսքը մոտ 14-15 լրատվամիջոցի մասին է։

Հայրապետյանի խոսքով՝ մարդիկ, որոնք հրաժարվել են վճարել, քննադատվել են այդ լրատվամիջոցների կողմից։ Նա նշել է` իր կողմից նման պրակտիկայից հրաժարվելն է պատճառը, որ հաճախ քննադատվել է այդ լրատվամիջոցների կողմից։

Ավելի վաղ Հայրապետյանը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի մի նախագիծ, որով մտադիր են «մաքրել» հեռուստառադիոեթերը: Օրինագծերի փաթեթի համահեղինակներ են նաև պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Վահագն Թևոսյանը և Արման Բաբաջանյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---