ՊՆ․ Բերքաբերում հակառակորդը կրակել է բնակելի տների վրա

ՊՆ․ Բերքաբերում հակառակորդը կրակել է բնակելի տների վրա

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, կրակոցների հետևանքով վնասվել են բնակելի տներ։

«Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան»,-հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանը նաև լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ վնասվել են բնակելի տների պատեր, պատուհաններ։

Դատելով դրանցից` կիրառվել է խոշոր՝ 12․7 մմ տրամաչափի գնդացիր կամ դիպուկահար:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---