ՔԿ. Կրթության նախկին նախարարի կողմից չարաշահման հետքերով քրգործ կա![]() 13 մայիսի 2020 - 19:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական դիրքի չարաշահման փաստի առթիվ քրգործ է հարուցվել։ Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, գործը հարուցվել է վերոնշյալ հանցանքի համար պատիժ նախատեսող ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ այդ հոդվածի՝ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարով: 2009-2016 թվականներին ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լուրին՝ նշելով, թե ինքը որևէ ծանուցում կամ նամակ դեռ չի ստացել։ «Այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը: Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով»,- գրել է նա։ Քրգործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |