Փաշինյան․ Սահմանափակումները կարող են խստացվել, եթե սիմպտոմով 1500-ից ավելի պացիենտ ունենանք14 մայիսի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արտակարգ դրության սահմանափակումները մեկ պարագայում կարող են խստացվել, եթե երկրում հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների թիվն անցնի 1500-ից, Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված պացիենտների համար առանձնացված է 1550 հիվանդանոցային մահճակալ։ Փաշինյանը նշել է, որ Կառավարության ռազմավարությունն այն է, որ կրկին փակման ռեժիմի չգնա, սակայն կարող է ստիպված լինել։ «Դա տեղի կունենա միայն մեկ պարագայում, երբ սիմպտոմ ունեցող հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք։ Այժմ 2217 ակտիվ դեպքից միայն 661-ը թոքաբորբ ունի, նրանց 25%-ին կարելի է համարել ասիմպտոմ, որովհետև թեթև թոքաբորբ են տանում»,- հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ սահամնափակումների շրջանում Կառավարությունն ապահովել է թոքերի արհեստական օդափոխության 100 սարք, ևս 70-ը գնման ընթացքում են, 100-ն առավել թեթև տեսակի սարք արդեն ձեռք է բերվել։ Նրա խոսքով՝ այժմ թոքերի օդափոխության սարքի միացված միայն 6 պացիենտ կա։ Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հանդեպ քաղաքացիների վերաբերմունքին՝ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում վարակակիրների 70 տոկոսի մոտ վիրուսն անցնում է ասիմպտոմ և այդ պարագայում հիվանդությունը միայն թղթի վրա գրված ախտորոշում է։ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ, նույնիսկ դրական ախտորոշվածները, չեն հավատում, որ իրենք ինչ-որ հիվանդություն ունեն, քանի դեռ նույն հիվանդությամբ չի վարակվել իրենց ավելի տարեց հարազատը։ Վարչապետի խոսքով՝ տարեցների դեպքում՝ հիվանդության բարդացումներ, իսկ հաճախ նաև՝ մահվան ցավալի ելքեր լինում են։ ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |