Մայիսի 18-ից տրանսպորտը կաշխատի, ամսի 25-ից դիմակը պարտադիր կդառնա14 մայիսի 2020 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կաշխատի։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ «Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», - ասել է Ավինյանը։ Նա ընդգծել է՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։ Ավինյանը հավելել է, որ այս բոլոր սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։ Բացի այդ, ըստ նրա՝ մայիսի 25-ից փակ և բաց վայրերում դիմակ կրելը դառնալու է պարտադիր։ «Կանոն խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից», - ասել է Ավինյանը։ ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 30 օրով` մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 1500-ից ավելի հիվանդանոցային բուժում ստացող ունենալու դեպքում կրկին սահմանափակումների կգնա Կառավարությունը։3 Ընթերցեք նաև՝ Դիմակ չկրելու տուգանքը կսկսվի 100,000 դրամից Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |