Նախարար․ Ընդհանուր՝ 270 երեխա և 23 հղի է վարակվել, 375 բուժաշխատող21 մայիսի 2020 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուս հաստատվել է 270 երեխայի մոտ, նրանցից միայն 2-ն ունեն թեթև թոքաբորբ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ մինչև 18 տարեկան պացիենտների մոտ կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա, և ՀՀ-ն իր փորձով կարող է արձանագրել, որ երեխաները վարակը թեթև են տանում։ Ըստ Թորոսյանի՝ երեխաների կողմից վիրուսն ավելի թեթև տանելը չի նշանակում, որ նրանք չպետք է վարքագծային կանոններ փոխեն, դիմակներ չկրեն։ Նախարարը նաև նշել է, որ կորոնավիրուս հաստատվել է 23 հղիի մոտ։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, բուժհաստատությունների անձնակազմում 375 վարակի դեպք է գրանցվել։ Թորոսյանը հայտնել է, որ հատկապես վերակենդանացման բաժանմունքներում ռեանիմատոլոգների դեֆիցիտ միշտ էլ եղել է, իսկ այսօր փորձ է արվում մոբիլիզացնել առկա ռեսուրսները՝ ապահովելով հիվանդների խնամքն ու բուժաշխատողների առողջության պահպանումը։ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |