Թորոսյան․ Ռեանիմացիոն 203 մահճակալից 131-ը զբաղված է, գուցե գա օր, որ տեղ չլինի

Թորոսյան․ Ռեանիմացիոն 203 մահճակալից 131-ը զբաղված է, գուցե գա օր, որ տեղ չլինի

PanARMENIAN.Net - Միայն կորոնավիրուսային հիվանդության համար ծավալված մահճակալային ֆոնդում, ընդհանուր առմամբ, այս պահին ռեանիմացիոն 203 մահճակալ կա, դրանցից 131-ը զբաղված են, 72-ն՝ ազատ, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ դրանցից մի քանիսը շատ սպեցիֆիկ են՝ օրինակ՝ երեխաների, հղիների համար։

Թորոսյանի խոսքով՝ ի տարբերություն սովորական մահճակալների, ռեանիմացիոնները քաղաքացիներն ավելի երկար են զբաղեցնում՝ միջինում 20 օր, այն քաղաքացիների դեպքում, որոնք դրական տեղաշարժով դուրս են գրվում։

«Հնարավոր է` գա մի օր, որ այնտեղ տեղ չլինի և մենք ստիպված լինենք ՀՀ ամբողջ հիվանդանոցային համակարգը դարձնել կորոնավիրուսի դեմ պայքարող համակարգ, ինչը խիստ անցանկալի է»,- ասել է նախարարը:

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---