Վրաստանում մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը հանվել է

Վրաստանում մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը հանվել է

PanARMENIAN.Net - Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից հետո հանում են նաև մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

Արտակարգ դրության շրջանակում Վրաստանում արգելվում էր 3 անձից ավելի ներկայությունն ավտոմեքենայում՝ ուղևորները պետք է հետևում նստեին։

Ըստ Գախարիայի, մայիսի 22-ից այդ արգելքը կպահպանվի միայն տաքսիների համար, գրում է apsny.ge-ն։

Ըստ Գախարիայի` չեղարկումը դեռ չի վերաբերի հասարակական տրանսպորտին ու միջքաղաքային ուղևորափոխադրումներին։ Դեռևս սահմանափակված են տնտեսական, մշակութային և սպորտային գործունեության որոշ տեսակներ։

Հաշվի առնելով դրական համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում՝ այդ երկրի կառավարությունը որոշել է չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը։ Մի շարք սահմանափակումներ և պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան