Թորոսյան․ Վերակենդանացման բաժիններում ընդամենը 32 ազատ մահճակալ կա![]() 25 մայիսի 2020 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բուժհաստատություններում կորոնավիրուսի բուժման համար հատկացված վերակենդանացման բաժանմունքներում ընդամենը 32 ազատ մահճակալ կա, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը: Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»,- նշել է նա: Մայիսի 24-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 359 նոր դեպք է գրանցվել։ 4 մարդ մահացել է կորոնավիրուսից, ևս մեկը` այլ պատճառով։ Այսպիսով, 81 մարդ մահացել է կորոնավիրուսից, ևս 33- հիվանդ՝ այլ պատճառներով։ Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6661-ի, 3064 պացիենտ առողջացել է, 3483-ը բուժման մեջ է։ Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |