ՊՆ․ Նախիջևանի ուղղությամբ միջդիրքային տարածքում մեքենա այրվել է, բայց այն գումարտակի հրամանատարինը չէր

ՊՆ․ Նախիջևանի ուղղությամբ միջդիրքային տարածքում մեքենա այրվել է, բայց այն գումարտակի հրամանատարինը չէր

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով որոշ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությանը, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակից գումարտակի հրամանատարի մեքենան է այրվել, տեղեկացրել է, որ մեքենա այրվել է, բայց այն գումարտակի հրամանատարինը չի եղել:

«Որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «մայիսի 26-ին ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան» մեքենան այրվել է»։

Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։

«Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»,-գրել է ՊՆ խոսնակը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---