Հարարի․ Աշխատանքի ավտոմատացումից առավելապես երրորդ աշխարհի երկրները կտուժեն27 մայիսի 2020 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Իսրայելցի հայտնի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus» և «21 դաս 21-րդ դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոր Հարարին, խոսելով աշխատանքի հետագա ավտոմատացման մասին, կանխատեսում է արել, որ դրանից առավելապես կտուժեն երրորդ երկրները, որոնց տնտեսությունը կառուցված է էժան աշխատուժի կիրառման վրա։ Այդպիսի երկրները չեն կարողանա խուսափել տնտեսական կոլապսից՝ միջոցներ չունեն միլիոնավոր գործազուրկներին վերպատրաստելու համար, ասել է նա ՌԲԿ-ին։ Ըստ մասնագետի, զարգացած երկրները, հակառակը, կշահեն ավոտմատացումից, քանի որ նոր ոլորտներ կառաջանան հազարավոր նոր աշխատատեղերով։ Սակայն, ըստ նրա, շատերը կտուժեն նաև զարգացած երկրներում՝ Walmart-ի 40-ամյա գանձապահաներին, որոնց գործն այլևս հարկավոր չի լինի, հնարավոր չի լինի մասսայաբար վերապատրաստել պահանջարկ ունեցող մասնագիտություններով։ Դա կհանգեցնի նրան, որ հսարակությունը կբաժանվի նրանց, ում աշխատանքը պահանջված է, և նրանց, ով արդեն չի կարողանա որևէ աշխատանք գտնել։ Ըստ Հարարիի, որպեսզի այդպիսի մարդիկ չզրկվեն գոյատևման միջոցներից, մի քանի լուծում կա՝ ապահովել բազային եկամուտ և անվճար ծառայոթյուններ, որոնք գործազուրկներին կտրամադրի պետությունը։ Դրա համար հարկ կլինի բարձրացնել աշխատանքի ավտոմատացումից շահող կորպորացիաների հարկերը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |