«Միտք» վերլուծական կենտրոնը հայտնաբերել է այն ադրբեջանցի խակերին, որը կոտրում է հայկական կայքերը

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ից ի վեր, որն Ադրբեջանում «սգո օր է», հայկական ինտերնետ պորտալները ենթարկվում են ադրբեջանական խակերների հարձակումների: «Միտք» վերլուծական կենտրոնը, որի աշխատանքին արդեն երկու օր է ինչ խոչընդոտում է ադրբեջանցի խակերը, կասկած չկա, որ դա ադրբեջանցիների ձեռքի գործն է: Մենք պարզել ենք, թե ով է այդ հանցագործը: Դա Բաքվի բնակիչ Բահրան Ախունդովն է (deutsche1988, тел. (050) 722 23 33, (012) 418 540, ICQ: 401147536)»,-ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Մտքի» հայտարարության մեջ:



Հայտարարության մեջ ասվում է, որ անկասկած ադրբեջանցի խակերներին հովանավորում են կառավարական կազմակերպությունները, որոնք «հեռացնում են» իրենց համար անհաճո մաս-մեդիաներին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արդեն իսկ Հայաստանի տարածքում:



«Միտք» վերլուծական կենտրոնը կոչ է անում միջազգային կազմակերպություններին եւ բոլոր շահագրգիռ կառույցներին նպաստել հայկական ինտերնետ պորտալների եւ կայքերի վրա խակերների հարձակումների կասեցմանը եւ պահանջել պատասխանատվության կանչել մեղավորներին: Մենք շնորհակալ ենք տեղեկատվական տեխնոլոգիաների հայ մասնագետներին, որոնք ձեռնպահ են մնում պատասխան գործողություններից: Մենք կոչ ենք անում նրանց առաջիկայում եւս ձեռնպահ մնալ եւ հեռու մնալ ադրբեջանցի խակերների սադրանքներից»,-ասվում «Միտքի» հայտարարության մեջ:



«Ադրբեջանի ինտերնետ կայքերում զտեղեված նորություններում ինչ-որ անհասկանալի հպարտությամբ է խոսվում այն մասին, որ ադրբեջանցի խակերները շուրջ 100 հայկական կայք են կոտրել: Սակայն Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաները նախարար Ալի Աբբասովը, հասկանալով, որ նման գործողությունները լուրջ անհաջողություններ կարող են բերել Ադրբեջանին, շտապել է զատվել նրանց հանցավոր գործողություններից: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը միացել է Կիբերհանցավորության մասին միջազգային կոնվենցիային: Համարելով, որ այդ փաստը բավարար չէ, Ալի Աբասովը շարունակել է.«Մեր երկիրը պահպանում է այդ կոնվենցիան: Ես ցանկանում եմ հայտարարել, որ հայկական կայքերը Ադրբեջանի կողմից չեն կոտրվել: Լավ կլիներ, որ Հայաստանը դրա պատճառը որոներ այլ վայրում, ոչ թե Ադրբեջանում», գրում է «Միտքը»:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---