Մոսկվայում կկայանա 60-ականների աստղ Ժան Թաթլյանի համերգը

PanARMENIAN.Net - Փետրվարի 6-ին Մոսկվայի Էստրադայի Պետական Թատրոնում կկայանա Ժան Թաթլյանի համերգը: 60-ականների մեծ քանակությամբ շլյագերների 66-ամյա հեղինակ եւ կատարողը, ինչպես եւ անցյալում, ծրագրում է երգել հին եւ սիրելի երգերը բացառապես «կենդանի» ձայնով, հաղորդում է Ռուսաստանի Հայերի Միության մամլո ծառայությունը:



Նախքան 1971թ. գաղթը Փարիզ Ժան Թաթլյանի երգերը հնչում էին բոլոր տներում, երիտասարդ երգահանն ու երգիչն իր նվագախմբի հետ միասին տարեկան մինչեւ 400 համերգ էր ունենում: Ֆրանսիա մեկնելուց հետո նրա երգերը ԽՍՀՄ-ում արգելվեցին, իսկ արխիվը ոչնչացվեց: Արտասահմանում նրա տաղանդը շատ արագ նկատեցին եւ ըստ արժանվույն գնահատեցին հայկական, գնչուական եւ ռուսական ազգային երգերի կատարման շնորհիվ:



Գալիք համերգին Ժան Թաթլյանն իր հին շլյագերների հետ մեկտեղ ծրագրում է երգեր կատարել ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն եւ եբրայերեն լեզուներով:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---