Արոնյանն իր առաջին հաղթանակն է տարել Corrus Chess-2009-ում

PanARMENIAN.Net - Երկու հայ գրոսմայսթերներ Լեւոն Արոնյանի (Հայաստան) եւ Սերգեյ Մովսեսյանի (Սլովակիա) հանդիպումը հունվարի 22-ին Corrus Chess-2009-ի 5-րդ փուլում ավարտվեց Հայաստանի ներկայացուցչի հաղթանակով: 58-րդ քայլում Արոնյանին հաջողվեց կոտրել իր մրցակցի դիմադրությունը: Սա Արոնյանի առաջին հաղթանակն է Corrus Chess-2009-ում (նախորդ չորս պարտիաներն ավարտվել են ոչ ոքի), իսկ Մովսեսյանի առաջին պարտությունը: Նշենք, որ մեկ ամիս առաջ Չինաստանում կայացած շախմատի գերմրցաշարում Արոնյանի ու Մովսեսյանի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի:



5 փուլերից հետո 3,5 միավորով առաջատարն է ուկրաինացի Կարյակինը, Արոնյանը 3 միավորով կիսում է 2-5 տեղերը Դոմինգեսի` Կուբա, Կամսկու` ԱՄՆ եւ Սմիթսի` Հոլնադիա հետ : Վան Վելին` Հոլանդիա, Կարլսենը` Նորվեգիա, Մովսեսյանը` Սլովակիա, Ռաջաբովը` Ադրբեջան եւ Սթելվագենը` Հոլանդիա ունեն 2,5-ական միավոր: Ադամսը` Անգլիա, Վանգ Յուէն` Չինաստան եւ Իվանչուկն` Ուկրաինա ունեն 2-ական միավոր: Եզրափակում է մրցաշարային աղյուսակը Մորոզեւիչը` Ռուսաստան:



Հունվարի 23-ին, 6-րդ փուլում Արոնյանը կհանդիպի ուկրաինացի գրոսմայսթեր Վասիլի Իվանչուկի հետ:



5-րդ փուլի արդյունքները.

Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-0,5-0,5

Լեւոն Արոնյան` Հայաստան-Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-1:0

Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-Ռաջաբով` Ադրբեջան-1:0

Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-1:0

Լեյներ Դոմինգես` Կուբա-Ալեքսանդր Մորոզեւիչ-1:0

Մայքլ Ադամս` Անգլիա-Յան Սմիթս` Հոլանդիա-0,5:0,5

Գատա Կամսկի` ԱՄՆ-Վան Յուէ` Չինաստան-0,5;0,5:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---