Հիվանդանոցներում Covid-19-ով մոտ 1800 պացիենտ է բուժվում

Հիվանդանոցներում Covid-19-ով մոտ 1800 պացիենտ է բուժվում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրոսուվ վարակված մոտ 7000 պացիենտ տնային հսկողության տակ է, մոտ 1800-ը հիվանդանոցային բուժում է ստանում։ 425 ծանր դեպք կա, 100՝ ծայրահեղ ծանր. 23 հոգի միացված է արհեստական շնչառության սարքի։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում հաստատվել է 15,281 դեպք, կա 5639 առողջացած, 9298 փաստացի բուժվող, 258 մահացած կորոնավիրուսից ու կորոնավիրուսով 86 հիվանդ՝ մահացած այլ պատճառներով։ Այս ընթացքում անցկացվել է 77,686 թեստ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---