Ծառուկյան. Պատրաստ եմ ամեն սցենարի, ուզում եմ՝ ՀՀ-ն դուրս գա այս իրավիճակից, ինչն այս կառավարությունն անել ի վիճակի չէ

Ծառուկյան. Պատրաստ եմ ամեն սցենարի, ուզում եմ՝ ՀՀ-ն դուրս գա այս իրավիճակից, ինչն այս կառավարությունն անել ի վիճակի չէ

PanARMENIAN.Net - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցություն ցուցաբերողներին և նշելով, որ պատրաստ է ցանկացած սցենարի։

Նա հավելել է, որ ընդամենը մեկ ցանկություն ունի՝ որ «երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից, իսկ դա այս կառավարությունն անել ի վիճակի չէ»։

ԲՀԿ նախագահը նշել է նաև, որ հունիսի 14-ին տեղի ունեցածը կարճ «կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»։

«Ինչո՞ւ է իշխանությունը դիմում նման քայլի։ Պատասխանը շատ պարզ է։ Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ։ Հայաստանը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, որի սոսկալի հետևանքները մեր ազգաբնակչությունը դեռ զգալու է։ Տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է՝ իր աններելի անլրջությամբ, վտանգները չպատկերացնելու իր տեսակով։ Նույնիսկ այս պահին կառավարությունը չունի հստակ ռազմավարություն, չի պատկերացնում պրոբլեմն իր ամբողջ խորությամբ։ Չգիտի՝ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկրում օրեցօր աճում է սոցիալական լարվածությունը։ Հազարավոր մարդիկ մենակ են մնացել վարակի առաջ, հարյուր հազարավորները մնացել են մենակ՝ տնտեսական դժվարությունների առաջ։ Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ մեծանում է։

Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. հարցերին լուծումներ տալու, դժվար, բայց իրական աշխատանք կատարելու փոխարեն՝ գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով»,-ասվում է ուղերձում։

Ծառուկյանը հորդորել է չհուսահատվել՝ նշելով, որ «ամեն ինչ լավ է լինելու, հաղթահարելու ենք այս ճգնաժամը, նույնիսկ եթե իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անեն՝ իրավիճակը վատացնելու համար»։

ԲՀԿ նախագահը նաև հորդորել է բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը: Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո նա գնացել էր ԱԱԾ, որտեղ մոտ 9 ժամ հարցաքննվելուց հետո ազատ արձակվել։ Դեպքից օրեր առաջ Ծառուկյանը հայտարարել էր, որ իշխանությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, 100 տոկոսով անհրաժեշտ է փոխել դրա կազմը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---