Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը կխուզարկեն

Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակը կխուզարկեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ որոշում կա խուզարկելու Ազգային ժողովում իր աշխատասենյակը։

Սակայն ավելի ուշ պարզվել է, որ խոսքը ոչ թե ԱԺ-ում, այլ Հանրապետության 47-ում գտնվող ԲՀԿ գրասենյակում պատգամավորի աշխատասենյակի մասին է։

«Քիչ առաջ զրուցեցի քննիչի հետ, ասաց, որ աշխատասենյակի դիմաց են՝ հարցնելով գնալու եմ, թե ոչ։ Ասացի՝ չեմ գալու, մեր փաստաբանները կլինեն Հանրապետության 47-ում գտնվող իմ աշխատասենյակում: Սա քաղաքական բեսպրեդել է, դիմում եմ դեսպաններին ու քաղաքացիներինին»,- ասել է Զոհրաբյանը ճեպազրույցում:

Ֆեյսբուքյան իր գրառման մեջ պատգամվորը հրավիրել էր բոլոր լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների «ուշադրությունը տեղի ունեցող բացարձակ բեսպրեդելի վրա»։

Ազգային ժողովը ստացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, որն ընդգրկվել է հունիսի 16-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգում։

Հունիսի 14-ի առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել Ծառուկյանի տանը, որը մոտ 4 ժամ տևեց։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրան պատկանող խաղատունը ՀՀ-ին 30 մլրդ դրամի վնաս է հասցրել, իսկ 2017-ին ԲՀԿ-ն հարյուր միլիոնավոր դրամների ընտրակաշառք է բաժանել։ Ծառուկյանը շանտաժ ու քաղաքական ճնշում էր որակել իր տան խուզարկությունն ու ԱԱԾ-ում հարուցած քրգործը։ Խուզարկությունից հետո Ծառուկյանին տեղափոխել էին ԱԱԾ, որտեղ նա մոտ 9 ժամ հարցաքննվել է։ Ծառուկյանին ԱԱԾ շենքի բակում սպասում էին նրա համակիրներն ու կուսակցության անդամները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---