Հայ ձյուդոիստները կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Հունվարի 24-26-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի կունենա Աշխարհի գավաթի խաղարկությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում, այսօր առավոտյան հայ ձյուդոիստները գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ մեկնեցին Թբիլիսի: Խաղարկությանը Հայաստանից մասնակցելու էին 12 մարզիկներ: Սակայն վնասվածքների պատճառով նրանց թիվը կրճատվեց, հասնելով 7-ի: Հայկական թիմը զրկվեց նաեւ 2005թ. Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանից եւ 2007թ. Եվրոպայի բրոնզե մրցանակակիր Հովհաննես Դավթյանից:



Աշխարհի առաջնության խաղարկութւյանը Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն հետեւյալ քաշային կարգերում` 66կգ-Արթուր Աբրահամյան, Մխիթար Խաչատրյան; 73 կգ-Ռոբերտ Վարդանյան (2007թ. Հայաստանի չեմպիոն), Արտակ Աբրահամյան; 81կգ-Արամ Ղազարյան, 90կգ-Հակոբ Առաքելյան (պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր), 100կգ-Գոռ Խորոդյան (Եվրոպայի 2006թ. պատանիների առաջնության մրցանակակիր): Հայ մարզիկներին ուղեկցում են նաեւ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանն ու երկու մարզիչներ` Արթուր Գեւորգյանն ու Կարեն Սիմոնյանը:



Նույն օրերին Բուլղարիայի մայրաքաղաքում տեղի կունենա կանանց Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը մարզիչ Անտոն Բաբայանի ղեկավարությամբ 57կգ քաշային կարգում կներկայացնի Եվրոպայի 2006թ. բրոնզե մրցանակակիր Անուշ Հակոբյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---