Հետազոտություն․ Դեքսամետազոնը նվազեցնում է Covid-19-ով ծանր հիվանդների մահացության ռիսկերը

Հետազոտություն․ Դեքսամետազոնը նվազեցնում է Covid-19-ով ծանր հիվանդների մահացության ռիսկերը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի բուժման գործընթացում կարևոր բեկում է արձանագրվել։ Օքսֆորդի համալսարանում անցկացված փորձարկումները հաստատել են, որ մատչելի դեղամիջոց հանդիսացող դեքսամետազոնը կարող է նվազեցնել մահացության ռիսկերը։

Ըստ արդյունքների, այդ մատչելի դեղամիջոցը կարող է 33%-ով նվազեցնել մահվան ռիսկը թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված պացիենտների համար։ Դեղամիջոցի կլինիկական փորաձկումների մասնակցել է մոտ 6 000 մարդ, գրում է BBC-ն։

Ակնկալվում է, որ դեքսամետազոնն արդեն առաջիկայում կարող է Covid-19-ով հոսպիտալացված հիվանդների բուժման ստանդարտ դեղամիջոց դառնալ և հազարավոր կյանքեր փրկել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունել է կլինիկական փորձարկման նախնական արդյունքները։

Դեքսամետազոնը կիրառվում է բժշկության մեջ 1960-ականներից և մատչելի դեղամիջոց է բազմաթիվ երկրներում։ Դա ստերոիդային պրեպարատ է, որն օգտագործվում է բորբոքային պրոցեսների, նաև քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---