Կոնստանտին Կոսաչով. Ռուսական պատվիրակությունը դեմ է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելուն24 հունվարի 2009 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսական պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում` ԵԽԽՎ-ում հուսով է, որ հունվարի 26-ին մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը չի զրկվի ձայնի իրավունքից: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: «Իմ կանխատեսումը հետեւյալն է` նման ծայրահեղ որոշումների գործը չի հասնի: Բանաձեւի այս նախագծում կա հայկական պատվիրակությանը լիազորություններից զրկելու առաջարկ, սակայն, ըստ իմ տեղեկությունների, իրավիճակը փոխվել է»,-ասել է ռուս խորհրդարանականը: Ըստ Կոսաչովի, հավանաբար, մտահոգության հիմքեր կան: «Սակայն, ես կարող եմ ասել, որ մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալու նման որոշմանը»,-ասել է Դումայի կոմիտեի ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի նիստում ԵԽԽՎ դիտարկման կոմիտեն այն եզրակացությանն եկավ, որ Հայաստանը չի կատարել զեկուցողների առաջադրած պահանջները, եւ առաջարկել են զրկել հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից: Անցյալ շաբաթ Հայաստան այցելեցին ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբյեն, որոնք ծանոթացել են այն քայլերին, որ ձեռնարկել են իշխանությունները ԵԽԽՎ պահանջների կատարման ուղղությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը |