Ցերցվադզե․ Վրաստանում կորոնավիրուսի 2-րդ ալիք դեռ չի սկսվել, եղածն առաջինի հետևանքն է

Ցերցվադզե․ Վրաստանում կորոնավիրուսի 2-րդ ալիք դեռ չի սկսվել, եղածն առաջինի հետևանքն է

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք դեռ չի սկսվել, այն, ինչ կատարվում է երկրում՝ առաջինի արդյունքն է, հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվադզեն, փոխանցում է Apsny.ge-ն։

Նա նաև ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի համաշխարհային վիճականգրության վրա՝ նշելով, որ Վրաստանը նոր դեպքերի թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է։

«Կարծում եմ, որ սրանք վիրուսի առաջին ալիքի մնացորդներն են, երկրորդ ալիքը դեռ չի էլ սկսվել։ Չնայած, հնարավոր է՝ վիրուսի առաջին ալիքն այնպես խառնի երկրոդին, որ նրանց միջև մեծ տարբերություն չլինի։ Վերջին օրերին Վրաստանում 13 դեպք է գրանցվել, այն շատ քիչ է։ Վրաստանում առայժմ տագնապային որևէ բան չկա»,- ասել է նա։

Ցերցվադզեն նշել է, որ պետք է շարունակեն հետևել հակահամաճարակային կանոններին, որպեսզի հիվանդացության ցուցանիշները լինեն նվազագույն։

Հունիսի 19-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 893 է, առողջացել է 739 հոգի։ Երկրում մահվան 14 դեպք է գրանցվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---