Windows-ի թարմացումը հանգեցրել է համակարգիչների դանդաղեցման 1 հուլիսի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Windows 10-ի պարտադրված թարմացումը հանգեցրել է համակարգիչների դանդաղեցմանը։ Այդ մասին տեղեկացրել է Windows Latest-ը Microsoft-ի ֆորումում օգտատերերի բողոքներին հղումով։ Համակարգչային ափդեյթը հանգեցրել է համակարգիչների ներբեռնման ժամանակահատվածի ավելացմանը և էկրանին արտացոլվող կադրերի քանակի նվազեցմանը։ «Թարմացված տարբերակի տեղադրումից հետո խնդիրներ առաջացան ներբեռնման հետ և հիմա կարողանում եմ գործարկել Windows-ը միայն անվտանգ ռեժիմով»,- նշել է օգտատերերից մեկը, գրում է Lenta.ru-ն։ Ըստ լրագրողների՝ խնդիրները կապված են KB4559309 ափդեյթի հետ, որը համակարգին ավելացնում է Edge բրաուզերի նոր տարբերակը։ Ընդ որում, թարմացումն պարտադրված է, այսինքն ներբռնվում և տեղադրվում է ավտոմատ ռեժիմով և օգտատերի մասնակցությունը չի պահանջում։ Ըստ պարբերականի՝ համակարգի դանդաղեցման դեպքերը վերաբերում են ՕՀ օգտատերերի սահմանափակ քանակին։ Նման օգտատերերին խորհուրդ է տրվում կատարել օպերացիոն համակարգի վերականգնում կամ կրկին տեղադրել Windows-ը։ KB4559309 ափդեյթը, KB4541301 և KB4541302-ի հետ միասին, Microsoft-ի օպերացիոն համակարգի վերջին թարմացումներից է։ Ավելի վաղ Windows 7-ի օգտատերերը նկատել էին, որ թարմացման մեջ Microsoft Explorer բրաուզերը փոխարինվել է Edge-ով։ 2009-ին թողարկված ՕՀ-ն 2020-ի հունվարից այլևս չի կիրառվում արտադրողի կողմից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |