Ֆաուչի․ ԱՄՆ-ում Covid-19-ի օրական դեպքերը կարող են 2 անգամ աճել 1 հուլիսի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է։ Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ Սենատում ելույթի ժամանակ ասել է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անտոնի Ֆաուչին՝ չբացառելով, որ շուտով կորոնավիրուսի նոր դեպքերն օրական կհասեն 100,000-ի։ Նա քննադատել է այն նահանգներին, որոնք շտապել են բացել դպրոցները և բիզնեսները։ Ֆաուչին երաշխավորել է, որ դրա հետևանքով վիրուսի դեպքերն աճելու են։ Նա իշխանություններին կոչ է արել բոլոր քաղաքացիներ ապահովել անվճար դիմակներով և սոցիալական հեռավորություն չպահպանող քաղաքացիներին պատժելու հարցում «կամ բոլորին, կամ ոչ մեկին» սկզբունքով առաջնորդվել։ ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցնում է 2,653,200-ից, մահվան դեպքերը՝ 127,400-ից։ Վարակվածության աստիճանը բարձր է Կալիֆորնիա, Տեխաս, Ֆլորիդա, Իլինոյս նահանգներում։ Մոտ 400,000 վարակված կա միայն Նյու Յորքում։ Մինչ այս օրական հայտնաբերված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունիսի 26-ին՝ 45,500 վարակված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |