$3.7 մլն Ճապոնիայից ՀՀ-ին՝ բուժսարքավորումների համար 1 հուլիսի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ին Ճապոնիայի կառավարությունը մոտ $3.7 մլն (400 միլիոն ճապոնական իեն) կտրամադրի ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար, հայտնում են ֆինանսների նախարարությունից։ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 30-ին ստորագրել են հայտագրերի փոխանակում՝ «Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագիր» Ճապոնիայի դրամաշնորհային աջակցության համար: Այն ՀՀ-ին ճապոնական բժշկական սարքավորումների տրամադրման համար է։ Դեսպան Յամադանի խոսքով՝ ծրագիրը կարևոր և արդիական է՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսի համաճարակի ներկա իրավիճակը: «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ ճապոնական նոր սարքավորումները կնպաստեն երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը՝ այդպիսով ավելի շատ կյանքեր փրկելով և բարձրացնելով հայ ժողովրդի կենսամակարդակը»,- ասել է նա։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Կառավարությունը երախտապարտ է Ճապոնիային՝ բժշկական սարքավորումների ձեռքբերման հնարավորություն ընձեռելու համար: Կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ին օժանդակություն են ցույց տալիս աշխարհի մի շարք երկրներ։ Ավելի վաղ վարչապետ Նիոկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն չի հրաժարվի բարեկամների աջակցությունից։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |