Միրզոյանը Մատվիենկոյին և Վոլոդինին շնորհավորել է ՌԴ հանրաքվեի արդյունքների առթիվ 4 հուլիսի 2020 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Զրուցակիցները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել և շնորհավորել է հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ նաև ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։ Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի տվյալներով հաշվարկվել է Սահմանադրական բարեփոխումների քվեարկության 99․9% արդյունքները, կողմ է քվեարկել ընտրողների 77․93%-ը, դեմ՝ 21․26%-ը։ 2020-ի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա էր ուղարկել Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, մարտին այն հաստատվել էր։ Ըստ որոշ փորձագետների՝ ՌԴ-ում այս փոփոխություններն արվում են ղեկավար Վլադիմիր Պուտինի իշխանության տարիները երկարացնելու համար։ Հուլիսի 1-ի երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթերում ցուցադրել է ՌԴ-ում հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, որը մեկնաբանում էր Ռուսաստանում կայացած սահմանդրական հանրքվեն, խոսելով կեղծիքների մասին։ Արտախորհրդարանական ընդդիմությունը դա հակառուսական քայլ էր անվանել՝ նշելով, թե Նավալնին հայատյաց է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |