Վարդագույն սառույց՝ Իտալիայի Ալպերում․ Այն կարող է ավելի արագ հալչել

Վարդագույն սառույց՝ Իտալիայի Ալպերում․ Այն կարող է ավելի արագ հալչել

PanARMENIAN.Net - Իտալական Ալպերում սառույցը վարդագույն է դառնում ջրիմուռների պատճառով, որոնք ներծծում են արևային լույսը և բարձրացնում դրա հալչելու հավանականությունը։ Իտալացի գիտնականները հետազոտում են երևույթը, հայտնում է The Guardian-ը։

Մասնագետները քննարկում են, թե որտեղից է ջրիմուռը հայտնվել Ալպերում․ Իտալիայի ազգային հետազոտական խորհրդից Բիաջո դե Մաուրոյի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, վարդագույն ձյան պատճառը Ancylonema nordenskioeldii բույսն է, որը հանդիպում է Գրենլանդիայում։

Սովորաբար սառույցն արևային ճառագայթման 80 տոկոսն է վերադարձնում մթնոլորտ։ Բայց ջրիմիուռների պատճառով այն կլանում է ջերմությունը և հալչում ավելի արագ։

Photo. AFP/Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---