ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը հատեցին 30,000-ը. Մահվան 20 նոր դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը հատեցին 30,000-ը. Մահվան 20 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 30,346-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 526-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 20 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 535 դեպք կա, այլ պատճառով՝ 170։

Ապաքինվել է ևս 573 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 18,000 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,641 է։

Ընդհանուր առմամբ, 129,166 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---