Թուրքիան հասկանում է, որ ապրիլի 24-ը սարերի հետեւում չէ եւ շանսեր կան, որ Բարակ Օբաման կճանաչի Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանի իրադարձությունները, մասնավորապես, օգոստոսյան պատերազմը Հարավային Օսիայում հանգեցրին նրան, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է թույլ չտալ, որպեսզի Վրաստանը մասնակցի տարածաշրջանային նախագծերին: Այդ ենթատեքստում հատուկ նշանակություն է տրվում հայ-թուրքական հարաբերություններին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թյուրքագետ Արտակ Շաքարյանը: «Վերջին ժամանակներս շատ են խոսում Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների ջերմացման մասին: Անգամ խոսում են ժամկետների մասին` 2009թ. անվանելով երկրների միջեւ խնդիրների լուծման տարի: Բայց չի կարելի մոռանալ այն մասին, որ 2009թ. ավարտվում են ԵՄ-ում Թուրքիայի անդամության հարցի շուրջ բանակցությունները, եւ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԵՄ-ն պետք է որոշում կայացնի` արդյոք Թուրքիան դառնում է եվրոպական ընտանիքի անդամ, թե` ոչ: Բնականաբար, Անկարան ամեն կերպ փորձում է ցույց տալ եվրոպական պաշտոնյաներին, որ նախաձեռնում է բոլոր քայլերը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Այդպիսին է թուրքական դիվանագիտությունը»,- նշել է Արտակ Շաքարյանը:



Թյուրքագետի խոսքով, պետք է կասկածամտությամբ վերաբերվել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի` վերջերս կատարած հայտարարությանն այն մասին, որ կան բոլոր շանսերը, որպեսզի 2009թ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրները լուծում ստանան: «Անկարան շատ լավ հասկանում է, որ ապրիլի 24-ը սարերի հետեւում չէ, եւ կան բոլոր շանսերը, որպեսզի Բարակ Օբաման պաշտոնապես ճանաչի 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Թուրքերը ցանկանում են միջազգային հանրության մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, թե իբր Երեւանն ու Անկարան արդեն մոտ են հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը, եւ այդ իսկ պատճառով երրորդ կողմը կարիք չունի միջամտելու այդ գործընթացին եւ ավելի լավ է ձեռնպահ մնա Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց»,- նկատել է Արտակ Շաքարյանը:



Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը վերջերս հայտնեց, որ այս տարին կարող է դառնալ Թուրքիայի եւ Հայաստանի միջւեւ հարաբերությունների կարգավորման տարի: Նրա խոսքով, Թուրքիան եւ Հայաստանը դեռեւս ոչ մի անգամ այդքան մոտ չեն եղել երկկողմ հարաբերությունների վերջնական կարգավորման ծրագրին: «Դա երազանք չէ, այլ միանգամայն հնարավոր է, որ 2009թ. կարող են կարգավորվել հարաբերությունները ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»,- ասել է Բաբաջանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---