ՊՆ. Ադրբեջանը 82 ու 120 մմ-անոց ականանետերից 10 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ![]() 13 հուլիսի 2020 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ են արձակել Չինարիի ուղղությամբ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Տուժածներ չկան»,- նշել է նա։ Րոպեներ անց Ստեփանյանը թարմացրել է գրառումը՝ նշելով, որ ադրբեջանցիները նաև 120 մմ-անոց ականանետից 3 արկ են արձակել: «Արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան»,- նշել է նա։ Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար 15-25 րոպեն մեկ հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով և լռեցվում: Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |