Ադրբեջանական Elbit Hermes 900 ԱԹՍ-ի խոցման կադրերը14 հուլիսի 2020 - 19:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են հայկական բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցում ադրբեջանական բանակի գերթանկարժեք Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարքը։ Hermes-900 հետախուզական ԱԹՍ-ն իսրայելական Elbit Systems ընկերության արտադրանք է։ ԱԹՍ-ի թռիչքի բարձրությունը մինչև 9144 մ է, թռիչքի տևողությունը՝ 30-36 ժամ: Առավելագույն թռիչքային զանգվածը 1180 կգ: Razm.info-ն գրում է, որ սա այս տիպի անօդաչու թռչող սարքի` աշխարհում առաջին հայտնի խոցումն է: Կայքի հաշվարկով՝ մեկ սարքի արժեքը հասնում է մինչև $30 մլն-ի։ Հայտնի ամենաթանկ գինն անօդաչուների համար վճարել է Շվեյցարիան՝ 6 սարքի համար $256 մլն (յուրաքանչյուրը՝ $42 մլն): Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |