Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան

PanARMENIAN.Net - Կիպրոսի արտաքին գործերի նախարարը Նիկոս Խրիստոդուլիդեսը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կիպրոսցի գործընկերոջ հետ։

Հուլիսի 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն հանգիստ է եղել։ Հուլիսի 12-ից ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը դուրս են գրվել, բուժվում է 10 հոգի։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

Նախարարը տեղեկացրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ:

Ավելի վաղ Կիպրոսի Ներկայացուցչական պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հայտարարել էր, որ Կիպրոսը հայ ժողովրդի կողքին է և իրենք հուսով են, որ տարաձայնությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով։

Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերի:

«Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող գնահատեց հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ թե Տավուշում ագրեսորը հայկական կողմն է, իսկ իրենք Ադրբեջանի կողքին են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---