ՀՀ-ում Covid-19-ից ակտիվ բուժվողների թիվը դանդաղ նվազում է

ՀՀ-ում Covid-19-ից ակտիվ բուժվողների թիվը դանդաղ նվազում է

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 11,530 էր, 5 օր անց՝ հուլիսի 18-ին՝ 10,507։ Դիտարկելով հուլիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածը՝ պարզ է դառնում, որ ցածր տեմպերով, բայց բուժվող պացիենտների թիվը կայուն կրճատվում է։

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 13-ին ՀՀ տարածքում կորոնավիրուսից բուժվում էր 11,530 պացիենտ, ամսի 14-ին՝ 10,996 պացիենտ, 15-ին՝ 10,876 , 16-ին՝ 10,832, 18-ին՝ 10,507 մարդ։ Փաստացի բուժվողների թիվը հանրապետետությունում 5 օրվա ընթացքում կրճատվել է 1023-ով։

Նույն ժամանակահատվածում բացահայտվել է վարակման 2301 դեպք։ (հուլիսի 13-ին վարակումների ընդհանուր թիվը հասել է 32,151-ի, 18ժին՝ 34,462ժի): Իսկ առողջացածների թիվն աճել է 3258-ով։ Ապաքինվածների ընդհանուր թիվը 23,123 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---