2009թ. Լատվիայի նախագահը կայցելի Երեւան

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դավոսի «Կոնգրեսների պալատում» հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-լատվիական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները խորացնելու Նախագահների քաղաքական կամքը: Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ նախաձեռնություններին, առեւտրատնտեսական կապերի խորացմանն ու Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:



Վալդիս Զատլերսը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այս տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել սպասվող այցի շրջանակում երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:



Սա նախագահներ Սարգսյանի եւ Զատլերսի երկրորդ հանդիպումն էր: Առաջին հանդիպումը կայացել էր Նյու-Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանի շրջանակում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---