Սոբյանին․ Մոսկվայում Covid-19-ի դեմ պատվաստումն անվճար կլինի

Սոբյանին․ Մոսկվայում Covid-19-ի դեմ պատվաստումն անվճար կլինի

PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծվելուց հետո Մոսկվայում կսկսեն անվճար պատվաստումները։ Դրան կներգրավվեն ամբուլատոր բոլոր կլինիկաները։ Այս մասին, ՌԲԿ-ի փոխանցմամբ, հայնտել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մոսկվայում ներկայումս կարող են ավճար թեստավորվել կորոնավիրուսի ախտորոշման և հակամարմինների հայտնաբերման համար։

Քաղաքապետի խոսքով՝ այս տարի անհրաժեշտ է լինելու գրիպի դեմ պատվաստումների ծավալը մեծացնել, որ հնարավոր լինի խուսափել միաժամանակ երկու «համաճարակից»՝ կորոնավիրուսի և գրիպի աշնանային սրացման։

Հուլիսի 25-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի 805,332 դեպք է գրանցվել, որոնցից 13,172-ը մահացել է, 596,064-ը՝ առողջացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---