ՀՀ-ն հարմար է «թվային քոչվորներին» էժան սնվելու, տուն վարձելու և հասանելի Wi-Fi-ի համար![]() 31 հուլիսի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը «թվային քոչվորների» համար հարմար է սննդի և խմիչքի մատչելիության, էժան տեղաշարժի, վարձակալության և հասանելի Wi-Fi-ի տեսանկյունից, սակայն ներառված չէ հեռավար աշխատանքի համար լավագունը համարվող 25 երկրի ցանկում։ Այս մասին հայտնում է CIA Landlord-ը՝ ներկայացնելով «թվային քոչվորների» համար լավագույն քաղաքները՝ հաշվի առնելով սննդի մատչելիությունից մինչև հանրաճանաչություն։ «Թվային քոչվորներն» այն մարդիկ են, որոնք աշխատանքը համատեղում են ճամփորդությունների հետ։ Մատչելի ուտել-խմելու և հեռվար աշխատելու համար, ըստ տվյալների, ՀՀ-ում պետք է մոտ 3300 դրամ (5.18 ֆունտ սթերլինգ), այս ցանկում ՀՀ-ին միայն Մադագասկարն է գերազանցում, որտեղ մոտ 900 դրամ (1.35 ֆունտ սթերլինգ) է անհրաժեշտ։ Տեղաշարժվելու և հեռավար աշխատելու տեսակետից ՀՀ-ն որպես հարմար երկիր զիջում է միայն Բելառուսին, Ադրբեջանին ու Թուրքիային։ Մադրիրդը ճանաչվել է լավագույն քաղաքը հեռավար աշխատանքի համար, դրան հաջորդում են Ստամբուլն ու Բուդապեշտը։ ![]() ![]() Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով
ՄԻՊ-ը նշել է նաև, որ ուղիղ սպառնալիքի տակ են հայտնվել մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի իրավունքը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |